ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Մերոնք 5-րդ զամբյուղում են

Մերոնք 5-րդ զամբյուղում են
23.11.2018 | 02:40

Օրերս ավարտված Ազգերի լիգայի խաղարկության խմբային հանդիպումների արդյունքով կազմվել են Եվրո-2020-ի զամբյուղները: Դրանք թվով վեցն են, մերոնք տեղ են գտել հինգերորդում, որտեղ են նաև Մակեդոնիայի, Կոսովոյի, Բելառուսի, Լյուքսեմբուրգի, Ադրբեջանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ջիբրալթարի, Ֆարերյան կղզիների հավաքականները: Մյուս խմբերում պատկերն այսպիսին է.
1-ին զամբյուղ՝ Բելգիա, Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա, Խորվաթիա, Լեհաստան,
2-րդ զամբյուղ՝ Գերմանիա, Իսլանդիա, Բոսնիա և Հերցեգովինա, ՈՒկրաինա, Դանիա, Շվեդիա, Ռուսաստան, Ավստրիա, ՈՒելս, Չեխիա,
3-րդ զամբյուղ՝ Սլովակիա, Թուրքիա, Իռլանդիա, Հս. Իռլանդիա, Շոտլանդիա, Նորվեգիա, Սերբիա, Ֆինլանդիա, Բուլղարիա, Իսրայել,
4-րդ զամբյուղ՝ Հունգարիա, Ռումինիա, Հունաստան, Ալբանիա, Չեռնոգորիա, Կիպրոս, Էստոնիա, Սլովենիա, Լիտվա, Վրաստան,
6-րդ զամբյուղ՝ Լատվիա, Լիխտենշտայն, Անդորա, Մալթա, Սան Մարինո:
Եվրո-2020-ի խմբային փուլի վիճակահանությունը կայանալու է դեկտեմբերի 2-ին՝ Դուբլինում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2797

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ